Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքները. հրատարակվել է ուսումնամեթոդական ձեռնարկ

Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքները. հրատարակվել է 
ուսումնամեթոդական ձեռնարկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարական համալսարանի նախաձեռնությամբ հրատարակվել է «Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքները»  ուսումնամեթոդական ձեռնարկը: Այն նախատեսված է թանգարանային աշխատողների և այդ ոլորտն ուսումնասիրող բուհերի համար: Ձեռնարկի հեղինակ-կազմողը ՊՈԱԿ-ի ֆոնդային հարցերի գծով տնօրենի տեղեկալ Լիաննա Գևորգյանն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, աշխատությունն առաջին քայլն է` հայերենով ներկայացնելու ժամանակակից թանգարանագիտության կարևոր բնագավառներից մեկի հիմնախնդիրները: Ոչ մի թանգարան չի կարող գոյություն ունենալ առանց ցուցադրության, այլապես կվերածվի պարզապես պահոցի. այս ձեռնարկն օգնում է ցուցադրության ոչ միայն գրագետ, այլև ժամանակակից մոտեցումներով կազմակերպմանը: 

ԵՊՄՀ Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը կարևոր է համարել ուսումնամեթոդական ձեռնարկի ստեղծումը: Աշխատության նախաբանում նա, մասնավորապես, նշել է. «Ներկայիս ուսումնամեթոդական ձեռնարկի հիմքում դրված են բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքները, որոնք լավագույնս ներկայացնում են այն կազմող հեղինակը , ինչի շնորհիվ այն դարձել է խիստ անհրաժեշտ և կարևոր գիտագործնական աշխատանքի սեղանի գիրք` մասնագետների և ուսանողների համար»:

Գալիք տարի հրատարակության կներկայացվի «Էքսկուրսավարության հիմունքները» ուսումնամեթոդական ձեռնարկը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]