Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պետք է այնպես աշխատել, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն. Վիկտոր Չամարա

Պետք է այնպես աշխատել, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն. Վիկտոր 
Չամարա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ավարտված Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի (ՄԱԼԳԱ) գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստի արդյունքներից ՄԱԼԳԱ-ի գլխավոր քարտուղար Վիկտոր Չամարան գոհ է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Չամարան առաջին հերթին կարեւորում է հանդիպումների ժամանակ շփումներն ու համագործակցության նոր ուղիների քննարկումը: «Մտերմության հաստատման ամենաճիշտ ուղին շփումն է: Եթե կան խնդիրներ, ապա հանդիպումների ժամանակ քննարկումների ու կարծիքների փոխանակման ժամանակ հարցերը կարգավորվում են»,- ասաց Չամարան:

Լինելով ՄԱԼԳԱ-ի ստեղծման ակունքներում` Չամարան շեշտում է, որ ասոցիացիան տարեցտարի զարգանում է: «Կայացած քննարկումները փաստեցին, որ մասնակիցների մեջ բացակայում է հոռետեսությունն ու կա ՄԱԼԳԱ-ն  զարգացնելու եւ ընդլայնելու ցանկություն, որպեսզի համատեղ իրականացնենք նոր նախագծեր, կիրառենք լրատվության հաղորդման նոր մոտեցումներ եւ ձեւաչափեր: Նյութեր պատրաստելիս պետք է օգտագործել երկկողմ, բազմակողմ համագործակցությունը, պետության ղեկավարների հետ համատեղ հարցազրույցներ անցկացնել: Ամենակարեւորը` այնպես աշխատենք, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն»,- ասաց Չամարան` հավելելով, որ առաջնահերթ հարցերից է լրատվության տրամադրման ձեւաչափը, լրագրողների փոխանակումը, համատեղ աշխատանքի իրականացումը:

«Ես հավատում եմ, որ լրատվական գործակալությունները կանեն ամեն ինչ, որպեսզի մարդիկ ապրեն ավելի լավ, խաղաղության եւ հանգստության մեջ: Դա է մեր ապագան»:

Մեկ տարի շարունակ Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան նախագահելու է «Արմենպրես» գործակալությունը: Այդ կապակցությամբ Չամարան շեշտեց, որ մտքեր է փոխանակել գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ եւ վստահ է, որ բոլոր ծրագրերը կյանքի են կոչվելու:  «Արմենպրես»-ին ցանկանում եմ հաջողություն: Կարծիքներ ենք փոխանակել, թե ինչ ծրագրեր կան ապագայի համար: Դրանցից մեկն էլ ՄԱԼԳԱ-ի կայքի վերազինումն է, եւ ես վստահ եմ, որ Արամ Անանյանն այդ ծրագրերին շատ լուրջ կվերաբերվի եւ լուրջ քայլեր կիրականացնի: Այդ պատճառով էլ ես նրան ցանկանում եմ հաջողություն, արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք»,- ասաց Չամարան:

Նոյեմբերի 25-ին Երեւանում կայացել է Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի (ՄԱԼԳԱ) գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստը:

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (ՄԱԼԳԱ) միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ջանքերը` նրանց տեղեկատվական ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելու, իրենց պետությունների քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի կարեւորագույն հարցերի շուրջ տեղեկատվության ազատ ու իրավահավասար փոխանակման, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների տարածքում տեղեկատվության տարածման համար: Միջազգային այս կազմակերպության անդամ են ATA-ն (Ալբանիա), «Արմենպրես»-ը (Հայաստան), «Ազերթաջ»-ը (Ադրբեջան), BTA-ն (Բուլղարիա), GHN-ը (Վրաստան), «Մոլդպրես»-ը (Մոլդովա), ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «AGERPRES»-ը (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա), ANA-ն (Հունաստան), «Անադոլու»-ն (Թուրքիա), «Ուկրինֆորմ»-ը (Ուկրաինա), HINA-ն (Խորվաթիա), MIA-ն (Մակեդոնիա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]