Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն ընդգրկվել է ԱԺ քառօրյա 
նիստերի օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հանձնաժողովի անդամների քվեարկությամբ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ընդգրկվեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվեց ձայների 5 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ:

Նոյեմբերի 17-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանն արդեն համապատասխանող է ճանաչել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը պետք է մինչև 2015թ. հունվարի 2-ը վավերացնեն նաև միության անդամ մյուս երկրների խորհրդարանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]