1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սոցցանցերում ծաղրել են Բաքվի Եվրոպական խաղերի խորհրդանիշերը

Սոցցանցերում ծաղրել են Բաքվի Եվրոպական խաղերի խորհրդանիշերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները դժգոհություն են հայտնել նոյեմբերի 25-ին Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարության կողմից 2015 թվականին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի համար պատրաստված խորհրդանիշերի` լոգոտիպերի առթիվ եւ ծաղրել դրանք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը:

Եվրոպական խաղերի լոգոտիպերը ներկայացրել են «Բաքու-2015»-ի գործադիր տնօրեն, Երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը, օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգը եւ կոմերցիոն տնօրեն Չարլի Վինջերատնան: Ադրբեջանում առաջին Եվրոպական խաղերի լգոտոպ-թալիսմաններ են ընտրվել Եղնիկը (Ջեյրան) եւ Նուռը (Նառ):

Համացանցում ադրբեջանցի ինտերնետ-հանրությունն անմիջապես տարակուսանք եւ դժգոհություն է հայտնել ներկայացված խորհրդանիշերի առթիվ: Նրանք Նուռը համեմատել են բոլորին հայտնի հեիքաթի Չիպոլինոյի հետ, որոշները տարակուսանք են հայտնել կին եղնիկի եւ տղա նռան հասակների միջեւ մեծ տարբերության առթիվ, իսկ որոշներն էլ` այն բանով, որ Եղնիկի վիզն աճում է աջ թեւատակից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]