1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սարգիս Հովսեփյանը կմարզի 21 տարեկանների ազգային թիմը

Սարգիս Հովսեփյանը կմարզի 21 տարեկանների ազգային թիմը

ԵՐԵՎԱՆ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային թիմն այսուհետեւ կմարզի Սարգիս Հովսեփյանը:

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականի նախկին ավագն էր: Իր նորամուտն ազգային հավաքական նշել է 1992թ. հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի անդրանիկ հանդիպմանը Մոլդովայի հավաքականի հետ։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության հինգ (1996, 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության չորս (1998, 2002, 2006, 2010) ընտրական փուլերի։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ)։ ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]