Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով Ռակկայում 63 մարդ է զոհվել

Սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով Ռակկայում 63 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 25-ին սիրիական օդուժի` Ռակկա քաղաքի ռմբակոծության հետևանքով 63 մարդ է զոհվել, որոնց կեսը խաղաղ բնակիչներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը նշել է, որ ռազմական ինքնաթիռներն ավելի քան 10 հարված են հասցրել Ռակկայում «Իսլամական եպտության» ծայրահեղական կազմակերպության դիրքերին: Հարվածները մասնավորապես ուղղվել են քաղաքի արևելյան հատվածի ուղղությամբ, և 36 խաղաղ բնակիչներ են զոհվել:

ԻՊ-ն սիրական կառավարական վերջին ուժերին Ռակկայից վտարել է օգոստոսի վերջին: Ահաբեկիչները հարյուրավոր զինվորների գերի էին վերցրել, որից հետո մահապատժի են ենթարկել նրանց:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]