Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆեյսբուքը շատերի համար դարձել է «կինո». փորձագետ

Ֆեյսբուքը շատերի համար դարձել է «կինո». փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների նկարած տեսանյութը պետք չէր մտցնել հայկական տեղեկատվական դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին, Տեղեկատվության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք արտահայտեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ խոսելով համացանցում հայկական ուղղաթիռի ոչնչացման տեսանյութի տարածման վերաբերյալ:

«Մեր ներքին լսարանի համար այն շատ վտանգավոր տեսանյութ էր, քանի որ տեղեկատվական պատերազմների ժամանակ թշնամու առաջնային նպատակն է հակառակորդի մոտ հուսալքության առաջացումը: Այստեղ պետք էր աշխատել արտաքին լսարանի հետ, քանի որ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ մեր ուղղաթիռը նախահարձակ էր եղել, իսկ մենք պետք է առաջադեմ աշխարհին ցույց տայինք, որ այն  հերթական սուտն էր տարածում: Ներկա պահին խնդիրն է օգտատերերին սովորեցնել, որ սա «կինո» չէ, այլ իրական պատերազմական դրվագ, որը կարող է դառնալ ևս մեկ հայ զինվորի կյանքի գին: Մի խնդիր կա՝ Ֆեյսբուքը շատերի համար դարձել է «կինո», և շատ օգտատերեր չեն ընկալում իրենց սխալը՝ տարածելով տեսանյութը»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Նա հավելեց, որ տարածելով հայկական ուղղաթիռի խոցման մասին տեսանյութը, շատերը չէին մտածում, որ այն կհասնի զոհվածների ընտանիքներին, իսկ տեսանյութի ամեն դիտումը իրենց ավելի մեծ ցավ կպատճառի:

«Տեղեկատվական անվտանգությունը մի համակարգ է, որն իր մեջ ներառում է տեխնիկական մասը և քարոզչական տեղեկատվական անվտանգությունը: Հայաստանում այս ամենը զարգացավ համացանցի զարգացմանը զուգընթաց, երբ տեղեկատվական դաշտը տեղափոխվեց համացանց: Բավականին երկար ժամանակ տեղեկատվական պայքարը  համացանցում պարտիզանական բնույթ էր կրում ֆորումներում», - տեղեկացրեց Տիգրան Քոչարյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետի գնահատմամբ՝ եթե մենք համեմատենք հինգ տարվա կտրվածքով համացանցում օգտատերերի անվտանգության առոմով վարվելակերպը՝ մենք բավականին առաջ ենք ընթացել, երբ վտանգները ժամանակին վնասազերծվում են` անհրաժեշտ դեպքերում նախահարձակմամբ: Սակայն նույնը դժվարացավ ասել սոցցանցերի մասին, որի օգտատերերի հետ դեռ առկա է աշխատանքների կատարման անհրաժեշտությունը:

Տեղեկատվության համաշխարհային օրը 1994 թ. ամեն տարի նշվում է Ինֆորմատիզացման միջազգային ակադեմիայի եւ Տեղեկատվագիտական համաշխարհային խորհրդարանի նախաձեռնությամբ: 1992 թվականի այս օրը կայացել է առաջին Ինֆորմատիզացման միջազգային համաժողովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]