Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը մտել է ավարտական փուլ

Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը մտել է ավարտական փուլ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ամբողջությամբ անցում է կատարում թվային հեռուստահեռարձակման: Մինչև 2015 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող 64 հեռարձակման հեռուստակայաններ ամբողջապես կվերազինվեն, կկառուցվեն, և շահագործման կհանձնվեն 150 նոր աշտարակ-կայաններ: «Հայաստանի հեռուստառադիոհեռարձակման համակարգի թվայնացման գործընթացը մտել է ավարտական փուլ: Հանրապետությունը որպես թվային հեռուստահեռարձակման ստանդարտ ընդունել է եվրոպական DVB-T2 ձևաչափը` ազդանշանների սեղմման MPEG-4 ժամանակակից ալգորիթմով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` հավելելով, որ թեև 2015-ին թվայնացումը կավարտվի, բայց անալոգային հեռուստացույցները կպահպանվեն մինչև բնակչությունն ամբողջությամբ ներգրավվի ծրագրում:

Անցումը թվային հեռարձակման ապահովում է հեռուստածրագրերի աուդիովիզուալ որակի բարելավում, հեռուստադիտողները կարող են ինտերակտիվ եղանակով դիտել իրենց նախընտրելի հեռուստածրագրերը, իսկ պետական և հանրային մարմինները կկարողանան ավելի արդյունավետ օգտագործել և կառավարել հաճախականությունների սահմանափակ ռեսուրսը: Թվայնացումն էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիայի ծավալը. Ըստ մասնագետների վեց անգամ արդյունավետ է անալոգայինից:

Նախարարի խոսքով` շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը, որի հետ նախարարությունն իրականացնում է ծարգիրը, արդեն առաքել է  սարքավորումների 100 տոկոսը, որոնք մաքսազերծվել են, պահեստավորվել և համապատասխան խմբաքանակներով ուղարկվում են ՀՀ մարզային կայաններ:

Կազմակերպության մասնագետները թեստավորում են արդեն մոնտաժված գլխամասային կայանը: Իսկ Աշտարակ քաղաքում սկսվել է փորձնական թվային հեռուստահեռարձակումը, երևանյան գլխակայանից մարզային քաղաքներում ազդանշանների հեռահաղորդումն ստուգելու համար:

«Թվայնացման գործընթացը ներդրման մեծ ծախսեր է պահանջում, այդ թվում` բնակչության կողմից, ովքեր պետք է իրենց հեռուստացույցները թվային ընդունիչներով ապահովեն: Բնակչությանն օգնելու համար հեռուստահեռարձակման թվայնացմանը շեշտված սոցիալական ուղղվածություն է տրվել»,- ասաց Բեգլարյանը: Մայրաքաղաքում և մերձակա բնակավայրերում անվճար հեռարձակվում են թվային 18, իսկ մարզերում` 9 հեռուսածրագրեր:

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից: Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 միլիարդ 922 միլիոն դրամ, որից մեկ միլիարդից ավելին հարկերի և տուրքերի ձևով վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]