Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում երկաթուղին աշխատում է սովորական ռեժիմով. հայտարարություն

Վրաստանում երկաթուղին աշխատում է 
       սովորական ռեժիմով. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկաթուղայինների նոր արհմիությունը» նոր հայտարարություն է տարածել` հայտնելով, որ գործադուլավորների փոքր թվի պատճառով Վրաստանի երկաթուղային ճանապարհը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնափոխադրումների առումով, եւ որեւէ խոչընդոտ աշխատանքի գործընթացում չի եղել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Վրաստանի երկաթուղային ճանապարհ» բաժնետիրական ընկերության մեքենավերները, ուղեկցորդները եւ տեխնիկական անձնակազմը նոյեմբերի 26-ի առավոտվանից լայնամասշտաբ անժամկետ գործադուլ են հայտարարել:

Դրա պատճառը 2015 թվականի սկզբին ծրագրված երկաթուղայինների որակավորման անցկացումն ու աշխատավարձի նոր համակարգ մտցվելն է: Աշխատակիցները վախենում են, որ նորամուծությունը կբերի մոտ 2 հազար երկաթուղայինների աշխատավարձի նվազեցմանը:

«Երկաթուղայիններիի նոր արհմիությունը» նախապես ներողություն է խնդրում երկաթուղու ուղեւորներից եւ փոխադրող ընկերություններից հնարավոր անհարմարությունների համար: Հույս ունենք, որ հասարակությունն ըմբռնումով կվերաբերվի մարդկանց արդարացի պահանջներին, եւ համերաշխություն կհայտնի մեզ», -նշվել էր արհմիության հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]