Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դամասկոսում տեղի է ունեցել հայ ուսուցիչների մեծարման միջոցառում

Դամասկոսում տեղի է ունեցել հայ ուսուցիչների մեծարման միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել դամասկոսահայ վարժարանների հայ ուսուցիչների գնահատման միջոցառում: Դամասկոսահայերի Շտապ օգնության մարմնի հրավերով միջոցառմանը ներկա էին ավելի քան 70 հայ ուսուցիչներ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Միջոցառման ընթացքում իր օրհնությունը և պատգամն է փոխանցել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը՝ գնահատելով հայ ուսուցչի հերոսական ծառայությունը, որ առանց վհատվելու Սիրիայում տիրող դժվարին պայմաններում, արիորեն շարունակում են հայ մանուկին թրծել հայկական ոգով և հայեցի դաստիարակել: «Դամասկոսահայ Շտապ օգնության մարմնի պարտականությունն է օժանդակություն և օգնություն հայթայթել և մատակարարել դամասկոսահայ ընտանիքներին: Սակայն չի մոռացել նաև հայ մեծ ու կարևոր ընտանիքը՝ հայ դպրոցը: Հայ դպրոց պահելը անհրաժեշտություն է  այսօր առավել, քան երբեք»,- նշել է սրբազանը՝ ավելացնելով, որ հայապահպանության ամրոցը հայ դպրոցն է, իսկ հայ ուսուցիչները՝ ամրոցի իշխաններն ու ասպետները: «Կրթեք, դաստիարակեք ու պատրաստեք այս ամրոցի զինվորներին, որպեսզի այն դառնա հայապահպանության անառիկ ու ապահով ամրոցը»,- եզրափակել է եպս. Նալբանդյանը:

Հավաքի ավարտին դամասկահայերի Շտապ օգնության մարմնի անդամները հայ ուսուցիչներին փոխանցել են համեստ օժանդակություն: Ապա ուսուցիչների համար հյուրասիրություն է կազմակերպվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]