1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում անհայտ անձը դանակի սպառնալիքով գումար և ոսկյա շղթա է հափշտակել քաղաքացուց

Երևանում անհայտ անձը դանակի սպառնալիքով գումար և ոսկյա շղթա է հափշտակել 
քաղաքացուց

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեի մոտից նոյեմբերի 23-ին` ժամը 15.10-ին, բաժին են հրավիրել 1975թ. ծնված Ռոբերտ Խ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 14.30-ին, Երևանի Կորյունի փողոցում իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է 7.000 դրամ և 27 գրամ քաշով ոսկյա շղթա` պատճառելով 400.000 դրամի վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նոյեմբերի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, ժամը 15.10-ին Ս.Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1968թ. ծնված Կամո Ա.-ին:Կամո Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]