Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճապոնացին իգական համալսարանին մեղադրել Է խտրականության մեջ

Ճապոնացին իգական համալսարանին մեղադրել Է խտրականության մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացին դատի Է տվել Ֆուկուոկա քաղաքի իգական համալսարանին, որը նրան մերժել Է ընդունելության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Տղամարդու կարծիքով՝ այն, որ համալսարանն իրեն մերժել Է մասնակցել ընդունելության քննություններին, Ճապոնիայի Սահմանադրության այն հոդվածների խախտում Է, որոնք երաշխավորում են սեռերի իրավահավասարությունը եւ կրթություն ստանալու հնարավորության իրավունքը:

Հաղորդվում Է, որ տղամարդն օրիորդաց համալսարանում ցանկանում Էր տիրապետել սննդագետի մասնագիտությանը: Նա համալսարանից պահանջում Է իրեն հասցված վնասը փոխհատուցել երեք հազար դոլարի չափով:

Համալսարանի ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանել դատական քննությունը, բայց հայտարարել Է, որ ուսումնական հաստատությունը լրջորեն Է վերաբերվում մերժված դիմորդի պահանջներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]