Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը ստիպել է լրագրողին բարոյական փոխհատուցում վճարել իրեն

Էրդողանը ստիպել է լրագրողին բարոյական փոխհատուցում վճարել իրեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է թուրք լրագրողի դեմ հարուցած դատական գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական akhaber.com-ը:

Էրդողանը դատական գործ էր հարուցել դեռևս 2011 թվականին «Հուրիեթ» պարբերականի լրագրող Յըլմազ Օզդիլի «Ֆրանսիական համբույր» խորագրով հոդվածի հրապարակման համար: Այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեղադրանք էր ներկայացրել Օզդիլի դեմ` «անձնական իրավունքների խախտում» հիմնավորմամբ: Մեղադրող կողմը պահանջել էր վճարել 20 հազար թուրքական լիրա (շուրջ 9 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում, սակայն դատարանը վերջնական արդյունքում լրագրողին դատապարտել է վճարելու 7 հազար թուրքական լիրա (շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]