Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրաստանի երկաթուղայիններն ընդհանուր գործադուլ են հայտարարել

Վրաստանի երկաթուղայիններն ընդհանուր գործադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերության մեքենավարները, ուղեկցորդները եւ տեխնիկական անձնակազմը նոյեմբերի 26-ի առավոտից ընդհանուր անժամկետ գործադուլ են հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են «Երկաթուղայինների նոր արհմիությունում»: Գործադուլի պատճառ Է դարձել երկաթուղու աշխատակիցների՝ 2015 թվականի սկզբին պլանավորված ատտեստավորումը եւ աշխատավարձի նոր համակարգի սահմանումը: Երկաթուղու աշխատակիցներն զգուշանում են, որ նորամուծությունը կհանգեցնի մինչեւ 2 հազար աշխատողների աշխատավարձի նվազման:

«Երկաթուղայինների նոր արհմիությունը» վաղօրոք ներողություն Է խնդրում երկաթուղու ուղեւորներից եւ փոխադրող ընկերություններից հնարավոր անհարմարությունների համար: Հուսով ենք, որ հասարակությունը ըմբռնումով կվերաբերվի այն մարդկանց արդարացի պահանջներին, որոնք աշխատում են երկաթուղում եւ համերաշխություն կհայտնի մեզ»,-ասված Է արհմիության հայտարարության մեջ:

Նախնական տեղեկատվության համաձայն, գործադուլը առավել ընդգրկուն կդառնա օրվա վերջին:

Նոյեմբերի 25-ին «Վրաստանի երկաթուղու» աշխատակիցները նախազգուշական ակցիա Էին կազմակերպել երկաթուղու դեպարտամենտի մոտ եւ բանակցություններ վարել վարչակազմի հետ, որոնք ավարտվել են անարդյունք:

«Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ում աշխատանքի Է տեղավորված 12 հազար 682 մարդ, որոնցից արհմիությունում հաշվառված են մոտավորապես 4,8 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]