Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բժիշկները Էլդար Ռյազանովի վիճակի բարելավում են նշել

 Բժիշկները Էլդար Ռյազանովի վիճակի բարելավում են նշել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Էլդար Ռյազանովը նոյեմբերի 26-ի առավոտյան մնում Է վերակենդանացման բաժանմունքում, բայց նրա վիճակը լավանում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարության մի աղբյուր:

«Առավոտյան տվյալներով՝ Էլդար Ալեքսանդրովիչը մնում Է վերակենդանացման բաժանմունքում, սակայն ընդհանուր առմամբ նրա վիճակը լավանում Է, նա գիտակից վիճակում Է: Հնարավոր Է՝ նրան հաջողվի խուսափել նաեւ խոսելու հետ կապված խնդիրներից»,-ասել Է աղբյուրը:

Ավելի վաղ ինստիտուտի ղեկավարության աղբյուրը հայտնել Էր, որ ռեժիսորի վիճակը ծանր Է: «Էլդար Ալեքսանդրովիչն առայժմ վերակենդանացման բաժանմունքում Է: Նրան ընդհանուր պալատ տեղափոխելը դեռ վաղ Է: Նրա վիճակը, ցավոք, գնահատվում Է՝ ծանր»,-ասել Է աղբյուրը:

Իր հերթին Բակուլեւի անվան կենտրոնի ղեկավար ակադեմիկոս Լեո Բոկերիան ՏԱՍՍ-ին ասել Է, որ Ռյազանովը սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոն տեղափոխվելու կարիք չունի:

«Տեղափոխման շուրջ ոչ մի խոսակցություն չի եղել»,-նշել Է Բոկերիան: «Երեկ մեր պրոֆեսոր Ալեքյանը եղել Է Ռյազանովի մոտ, մենք այնտեղ անելիք չունենք, սրտի վիճակը նորմալ Է»,-ասել Է ակադեմիկոսը: «Ռյազանովն ապաքինվում Է»,-հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]