Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեսին`իր նոր ռեկորդի մասին

Մեսին`իր նոր ռեկորդի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեո Մեսին խոստովանել է, որ ուրախ է Չեմպիոնների լիգայում իր սահմանած ռեկորդի համար:

«Ես շատ ուրախ եմ, սա իսկապես անհավատալի է, ֆանտաստիկ է։ Այս հանդիպումը շատ կարևոր էր թիմի և ինձ համար: Վաստակեցինք 3 միավոր։ Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք և հաղթեցինք: Ցանկություն ունենք նույն ոգով շարունակել: Խմբային փուլի` ՊՍԺ-ի հետ վերջին հանդիպումը բարդ է: Նրանք բոլորին հայտնի են: Այս տարի նրանք ավելացրել են տեպը և ավելի ուժեղ են դարձել: Մենք խաղալու ենք մեր մարզադաշտում, փորձելու ենք հիանալի ֆուտբոլ խաղալ և առաջին հորիզոնականը զբաղեցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մեսիի խոսքը մեջ է բերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԱՊՕԵԼ-«Բարսելոնա» խաղում Լեո Մեսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և գերազանցեց Ռաուլի` Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի ռեկորդը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]