Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում տեղի են ունեցել անվտանգության համալիր պարապմունքներ

Հայաստանի ռուսական ռազմակայանում տեղի են ունեցել անվտանգության համալիր պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցման ձմեռային շրջանի նախաշեմին Հայաստանի ռուսական ռազմակայանում տեղի են ունեցել ամենօրյա գործունեության պայմաններում եւ մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում անվտանգության պահանջներին նվիրված համալիր պարապմունքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել եց ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից,  պարապմունքներին, որոնք միավորումների հրամանատարների ղեկավարությամբ անցկացվել են Երեւանի եւ Գյումրիի զինվորական կայազորներում, մասնակցել Է ամբողջ անձնակազմը եւ 100 միավոր ռազմական տեխնիկա:  

Պարապմունքների նպատակն Էր նոր ժամանած համալրմանն ուսուցանել առաջադրված խնդիրների կատարման անվտանգ եղանակներն ու միջոցները, տուժածներին առաջին մինչբժշկական օգության գործողությունները, ինչպես նաեւ այն մյուս պատահարների կանխումը, որոնք բնորոշ են բարձրլեռնային եւ խստաշունչ կլիմայի պայմաններում ուսուցման ձմեռային շրջանի համար:   

Զորամասերի տարածքներում համալիր միջոցառումների անցկացման համար կազմակերպվել են 10-ական հատուկ ուսումնական տեղամասեր, որոնցից յուրաքանչյուրում զինծառայողներն ուսումնասիրել են տեսությունը եւ մասնակցել գործնական վարժանքների:   

Հաշվի առնելով բարձրլեռնային տեղանքի առանձնահատկությունները՝ թվարկված ուսումնական տեղերին ավելացվում են արտակարգ պայմաններում տեխնիկայով պարապմունքները լեռներում ավտոմեքենա վարելիս, իսկ ավիացիոն միավորման օդաչուների համար՝ գործողությունները ոչ ստանդարտ իրավիճակներում՝ կլիմայական պայմանների կտրուկ փոփոխման դեպքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]