Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վիոլետա Գևորգյանն իր հոբելյանական երեկոյին հանդես կգա տարբեր տարիների լավագույն դերերով

Վիոլետա Գևորգյանն իր հոբելյանական երեկոյին հանդես կգա տարբեր տարիների 
լավագույն դերերով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 26-ին տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Երեկոյի ընթացքում դերասանուհին հանդես կգա տարբեր տարիների՝ իր լավագույն դերերով և մենախոսությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կհնչեն նաև մեծանուն արվեստագետների դրվատանքի խոսքերը դերասանուհու մասին: Սիրված դերասանուհուն կողջունեն բեմական ընկերները, արվեստագետներ և մտավորականներ: Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 5-ին, Երևանում: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղացել է ավելի քան 20 դերեր. նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում. 1980թ. առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ դերասանուհին խաղացել է շուրջ 700 անգամ:

Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979թ.), «Ապրեք երկար» (1979թ.), «Այդքան սպասվող օրը» (1980թ.), «Վառած լապտեր» (1983թ.) և այլ ֆիլմերում: 1987թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: 1991թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվում է մինչ օրս:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]