Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան խոստովանել է ԻԼԻՊ-ի կազմում թուրքերի կռվելու փաստը

Թուրքիան խոստովանել է ԻԼԻՊ-ի 
    կազմում թուրքերի կռվելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում խոսոտավանել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվում են 600-ից ավելի Թուրքիայի քաղաքացիներ, որոնցից 100-ն արդեն զոհվել են Իրաքում եւ Սիրիայում կառավարական ուժերի հետ ԻԼԻՊ-ի բախումներում:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

«Հետախուզության տվյալներով` Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններում ԻԼԻՊ-ի կողմից մարտերին մասնակցում են Թուրքիայի 600-ից ավելի քաղաքացիներ, որոնցից նվազագույնը 100-ն արդեն զոհվել են», -ասել է նա:

Նա հավելել է, որ ԻԼԻՊ-ի կազմում կռվելու նպատակով Թուրքիայի տարածքով արտասահմանցիների հոսքը կանխելու համար կառավարության ձեռնարկումները բավարար չեն, քանի որ Սիրիայի եւ Իրաքի հետ 1000 կմ-ից ավելի երկարությամբ թուրքական սահմանը վերահսկելու կարիք կա, ինչն առանց արտաքին օգնության չի կարող արդյունավետ լինել: Չավուշօղլուն արեւմտյան երկրներին կոչ է արել այդ հարցում համագործակցել Թուրքիայի հետ:

Թուրքական եւ միջազգային մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան տարբեր տեսակի, այդ թվում` նաեւ ռազմական, աջակցություն է ցուցաբերում ԻԼԻՊ-ին: Թուրքական ընդդիմությունը փաստեր է հրապարակել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) աջակցությամբ Սիրիայում պատերազմի սկզբից մինչ այժմ ԻԼԻՊ-ին 2500 բեռնատար զենք եւ զինամթերք ուղարկվելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]