Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաքուն հրապարակել է Եվրոպական խաղերի խորհրդանիշը

Բաքուն հրապարակել է Եվրոպական խաղերի խորհրդանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական առաջին խաղերի կազմակերպիչ և ընդունող Ադրբեջանը խաղերի խորհրդանիշ ընտելիս աչքի է ընկել անճաշակությամբ: Խաղերի խորհրդանշանը գունավոր գրաֆիկական նկար է վիթի (ջեյրան) եւ նռան պատկերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լայն տաբատով և Արևելքի մշակույթին բնորոշ շարժուձև ստացած կենդանին ներկայացվում է իբրև գեղեկցության, իսկ նուռը` կյանքի և էներգիայի խորհրդանիշ:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Նման որոշումն ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան և Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: Բաքվի օգտին քվեարկել էին Եվրոպական օլիմպիական կոմիտեի 38 անդամ, 8-ը դեմ են արտահայտվել, իսկ 2-ը` ձեռնպահ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցանկություն ունի մասնակցելու խաղերին, սակայն վերջնական որոշումը կհրապարակի մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո: Խաղերի ընթացքում անցկացվելիք 20 մարզաձևից 16-ն օլիմպիական վարկանիշային մարզաձևեր են: Մասնակիցների թիվն ավելի քան 6000 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]