Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գնաճային միտումները համաշխարհային շուկաներում

Գնաճային միտումները համաշխարհային շուկաներում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսության դանդաղման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում գնաճային միտումներ չեն ակնկալվում: Միաժամանակ, առանձին ապրանքների շուկաների զարգացումները պայմանավորված կլինեն այդ շուկաներում ստեղծված իրավիճակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Կենտրոնական բանկի Գնաճի հաշվետվության մեջ:

ԿԲ հաշվետվության համաձայն` համաշխարհային տնտեսության դանդաղ աճի պարագայում արդյունաբերական մետաղների շուկաներում կարճաժամկետ հատվածում կնկատվեն որոշակի գնանկումային դրսևորումներ: Ավելի ուշ կդիտարկվեն կայունացման և թույլ գնաճային միտումներ: Էներգիայի միջազգային գործակալության հոկտեմբերի գնահատումների համաձայն` 2014 թ. նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 60.9 տոկոսը կբավարարվի ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի արդյունահանմամբ (նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 3.1 տոկոս): Այդ պայմաններում ՕՊԵԿ անդամ երկրների կողմից արդյունահանման ծավալների միջին պահանջարկը կկազմի 29.7 մլն բարել/օրական:

Կարճաժամկետ հորիզոնում կգրանցվի նավթի միջազգային գների նվազում` պայմանավորված առաջարկի կարճաժամկետ ճշգրտումներով: Այնուհետ` համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց, նավթի միջազգային գները հիմնականում կդրսևորեն չափավոր աճի միտումներ, թեև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` էներգակիրների միջազգային շուկայում գնաճային ռիսկերը կպահպանվեն:

ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից հոկտեմբերին կատարված գնահատումների համաձայն` 2014/2015 մարքեթինգային տարում սպասվում է մոտ 721.1 մլն տոննա ցորենի բերք (նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալը կրճատվել է մոտ 6 մլն տոննայով), ընդ որում` սպառման նկատմամբ արտադրության առաջանցիկ աճով պայմանավորված` ակնկալվում է պաշարների որոշակի աճ: Նախորդ տարվա համեմատ պաշարները կարող են ավելանալ մոտ 7 մլն տոննայով: Չնայած կարճաժամկետ գնանկումային զարգացումներին, միջնաժամկետ հատվածում հիմնականում կդրսևորվի հացահատիկի միջազգային գների կայունացման միտում:

2014/2015-ին  բրնձի համաշխարհային արտադրության ծավալը կկազմի մոտ 475.48 մլն տոննա, նախորդ տարվա համեմատ` մոտ 1 մլն տոննայով ավելի: Միաժամանակ, պայմանավորված սպառման աճով, պաշարները փոքր-ինչ կնվազեն: Արդյունքում` հիմնականում կդրսևորվեն բրնձի միջազգային գների կայունացման միտումներ:

Հաջորդ տարի Բրազիլիայում սպասվող շաքարեղեգնի բերքի կրճատումը հիմնականում կփոխհատուցվի ԵՄ-ում, Ավստրալիայում և Մեքսիկայում սպասվող առատ բերքով, ինչի արդյունքում շաքարավազի միջազգային շուկայում միջնաժամկետ հատվածում հիմնականում ակնկալվում են գների թույլ աճի միտումներ: Նշենք, որ շուկայի կարճաժամկետ զարգացումների վրա մեծապես կազդեն առաջարկի վերաբերյալ ձևավորվող սպասումները` կապված խոշոր արտադրող երկրների արտադրության գնահատումների ճշգրտումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]