Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ն անհանգստացած է ԱՄՆ-ում ոստիկանների ձեռքից զոհվող աֆրոամերիկացիների մեծ թվով

ՄԱԿ-ն անհանգստացած է ԱՄՆ-ում ոստիկանների ձեռքից զոհվող 
աֆրոամերիկացիների մեծ թվով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը արտահայտել է իր անհանգստությունը ԱՄՆ-ում ոստիկանների ձեռքից զոհվող աֆրոամերիկացիների մեծ թվի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը: ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացվում են ցույցեր` ընդդեմ այն  սպիտակամորթ ոստիկանին դատի չենթարկելու որոշման, ով վերջերս սպանել էր անզեն աֆրոամերիկացու:

«Ինձ անհանգստացնում է երիտասարդ աֆրոամերիկացիների անհամաչափ մեծ թիվը, ովքեր զոհվում են ոստիկանական գործողությունների ընթացքում և ԱՄՆ-ի բանտերում: Նաև անհամաչափ մեծ է դեպքերի քանակությունը, երբ երիտասարդ աֆրոամերիկացիներ դատապարտվում են մահապատժի», - հայտնել է գերագույն հանձնակատարը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, թե ինչպես է ազդում ռասայական տարբերությունը արդարադատության ներկայացուցիչների կայացրած վճիռների վրա: Նա նաև հրաժարվել է մեկնաբանել երդվյալ ատենակալների որոշումը՝ չենթարկել պատասխանատվության սպիտակամորթ ոստիկանին, ով հրազենով սպանել էր անզեն 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]