1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ֆուկուսիմա-1»-ի օպերատորը ռադիոակտիվ ջրի արտահոսքը կանխելու համար կցեմենտավորի թունելները

«Ֆուկուսիմա-1»-ի օպերատորը ռադիոակտիվ ջրի արտահոսքը կանխելու համար 
կցեմենտավորի թունելները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: «Ֆուկուսիմա-1»-ի օպերատոր ТЕРСО ընկերությունը հայտարարել է երկրորդ էնէրգաբլոկի  ստորգետնյա թունելների ցեմենտավորման մասին՝ ռադիոակտիվ ջրերի արտահոսքի դադարեցման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ռադիոակտիվ ջրի հիմնախնդիրը շարունակում է մնալ «Ֆուկուսիմա-1»-ի չլուծած հարցրերից, և ստորգետնյա տարածքներում և ցիստերններում կուտակվել է մոտ 440 տոննա բարձրռադիոակտիվությամբ ջուր:

Այս տարվա ապրիլից ТЕРСО ընկերությունն սկսել էր կայանի ստորգետնյա թունելներում կուտակված 11 հազար տոննա ռադիոակտիվ ջրի սառեցման փորձը՝ կանխարգելելու համար ռադիոակտիվ ջրի արտահոսքը հողի շերտեր և այնուհետև ծով: Այդ նպատակով կազմակերպությունը երկու էներգաբլոկների թունելներում տեղադրել էր ուղղաձիգ խողովակներ՝ սառեցնող նյութերով: Սառեցված ջրի պատը, ենթադրվում էր, որ պետք է խոչընդոտեր ռադիոակտիվ ջրի արտահոսքը: ТЕРСО-ն նախատեսում էր այնուհետև ստորգետնյա թունելներից ամբողջությամբ դուրս հանել վարակված ջուրը, սակայն թունելների կառուցվածքային յուրահատկությունների պատճառով չհաջողվեց սառեցնել ջրի մի մասը:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը տեղի Է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 9 մագնիտուդով երկրաշարժից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]