Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Դարաայի մարզում

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Դարաայի մարզում

ԵՐԵՎԱՆ, 25  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը երկրի տարբեր հատվածներում շարունակում է ուժգին հարվածներ հասցնել զինված խմբավորումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը Դարաայի մարզում կանխել է զինյալների հարձակումը ռազմակետերի, ինչպես նաև բնակելի թաղամասերի վրա: Բուսրա քաղաքում բանակը հսկողություն է հաստատել մի քանի շենքերի վրա, որտեղ բնակվում էին ահաբեկիչները: Հասաքեի մարզում բանակի ստորաբաժանումներից մեկը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Մախրում, Ում ալ Քուբր գյուղերում:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` զինյալները լուրջ վնասներ են կրել Իդլիբի մի քանի գյուղերում:

«Ալ Մայադին» գործակալությունը տեղեկացնում է, որ Հոմսի Շայիր գազային դաշտի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և «Իսլամական պետության» միջև: Աղբյուրի տեղեկացմամբ` «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը նահանջել է Զահրայի մերձակայքում գտնվող տարածքներից:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]