Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նավթի ճգնաժամը կխորացնի Ադրբեջանում ներիշխանական լարվածությունը. Բայրամլը

Նավթի ճգնաժամը կխորացնի Ադրբեջանում
 ներիշխանական լարվածությունը. Բայրամլը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային շուկայում նավթի գնի շարունակական անկման խնդիրն այնքան է անհանգստացրել Ադրբեջանի իշխանություններին, որ այն քննարկվել է նաեւ այդ երկրի խորհրդարանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ի այն հարցին, թե նավթային եկամուտների նվազեցումը կարող է ներիշխանական լարվածության պատճառ դառնալ, «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյուզալ Բայրամլըն ասել է, որ նավթային եկամուտների նվազեցումը հասարակության մեջ սոցիալ-տնտեսական լարվածության աճի հետ մեկտեղ մեծացնելու է նաեւ ներիշխանական լարվածությունը:

«Վերջին տարիներին նավթից ստացվող 109 մլրդ դոլար միջոցներից այսօր Նավթի հիմնադրամում ընդամենը 37 մլրդ դոլար է մնացել: Նավթի հիմնադարմի միջոցների մեծ մասը ծախսվել է տարբեր շինարարական նախագծերի եւ անիմաստ միջոցառումների վրա: Վերջին 9 ամիսներին Նավթի հիմնադրամ մտած մոտ 30 մլրդ դոլար միջոցների 90 տոկոսն արդեն ծախսվել է: Փորձագետների կարծիքով` եկող տարի նավթի մեկ բարելի գինը 90 դոլարից ցածր է լինելու: Իսկ դա նշանակում է, որ 2015 թվականին Նավթի հիմնադրամը բավականաչափ փոքրանալու է: Կառավարությունը երբեք էլ հետաքրքրված չի նեղել սոցիալական նախագծեր իրականացնելու հարցում, դա չի լինելու նաեւ այսուհետեւ, քանի որ կառավարության համար շինարարական նախագծերը գերադասելի են. այդտեղ կոռուպցիոն հնարավորություններն ավելի շատ են: Նավթի գնի անկումը լուրջ սոցիալ-տնտեսական լարվածություն է առաջացնելու Ադրբեջանում: Իշխանության մեջ առկա լարվածությունն ավելի է խորանալու: Մի խոսքով, նավթի ճգնաժամը եւ տարիներ շարունակ տարվող անխոհեմ քաղաքականությունն Ադրբեջանին արագորեն մոտեցնելու է սոցիալ-տնտեսական ճգնաժամի»,- նշել է ադրբեջանցի քաղաքական գործիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]