Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էլդար Ռյազանովի առողջական վիճակը լավանում է

Էլդար Ռյազանովի առողջական վիճակը լավանում է

ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 24-ին Մոսկվայում հոսպիտալացված անվանի ռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը կայունանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «Ռիա-նովոստի»-ին հայտնել է Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ղեկավար Լեո Բոկերիան:

Այսօր առավոտյան բժշիկները Ռյազանովի վիճակը գնահատում էին ծանր:

«Ինձ մեր պրոֆեսորներից մեկը, ով նրան որոշ ժամանակ առաջ վիրահատել է, ասաց, որ Էլդար Ալեքսանդրովիչի վիճակը լավանում է: Նրա խոսակցականն ամբողջությամբ վերականգնվել է, բարելավվել է նաև ձեռքի շարունակությունը»,- ասել է Բոկերիան: Վերջինս ավելացրել է, որ պրոֆեսորն անձամբ է այցելել Ռյազանովին:

Էլդար Ռյազանովը ռուս եւ խորհրդային կինոռեժիսոր Է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող, պոետ, դրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Այժմ Ռյազանովը 87 տարեկան Է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]