Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հնարավոր է արգելվի Շվեյցարիայից բուսական արտադրանքի ներկրումը ՌԴ

Հնարավոր է արգելվի Շվեյցարիայից բուսական արտադրանքի ներկրումը ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) դիտարկում է Շվեյցարիայից բուսական արտադրանքի ներկրումը սահմանափակելու հնարավորությունը` հաշվի առնելով խնձորի մաքսանենգության կասկածները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, նման գործողությունները հնարավոր է իրականացվեն այն դեպքում, եթե Շվեյցարիան մինչ դեկտեմբերի 5-ը չտրամադրի բուսական արտադրանքի ողջ ծավալները և չապացուցի ՌԴ մատակարարվող ապրանքի բուսասանիտարական հավաստագրերի իսկությունը:

Россельхознадзор-ն անհրաժեշտ տեղեկատվությունն ակնկալում է ստանալ 10 օրվա ընթացքում, ինչը թույլ կտա զերծ մնալ պաշտպանական սահմանափակումներից:

Համաձայն ռուսական կողմի տեղեկատվության, Շվեյցարիան ՌԴ-ի կողմից մթերքների նկատմամբ հայտարարված էմբարգոյի ներդրումից հետո զգալիորեն ավելացրել է դեպի ՌԴ բուսական արտադրանքի մի քանի տեսակների մատակարարումները, այդ թվում խնձորինը` 400 անգամ:

Դրա հետ կապված Россельхознадзор-ը կասկածներ ունի, որ այդ արտադրանքի ոչ ամբողջ ծավալն է շվեյցարական: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]