Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երեւանում անցկացվեց ԱՊՀ եկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստը

Երեւանում անցկացվեց ԱՊՀ եկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների 
խորհրդի 19-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկել է ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պետական լրատվամիջոցների ղեկավարները քննարկեցին գործակալությունների միջեւ փոխհամագործակցության ուղիները, հնարավորությունների ստեղծման, կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման հարցեր: «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը շեշտեց, որ գործակալության հաջորդ տարվա օրակարգում երեք կարեւորագույն թեմա կա: «Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ-ին գործակալության առաջնահերթ թեմաներից մեկն է, քանի որ այն շատ կարեւոր է պետության եւ հասարակության համար: Երկրորդ կարեւոր նախագիծը Հայոց ցեղասպանության հարյուրերրորդ տարելիցին նվիրված նյութերն են: Այս եւ հաջորդ տարի այս թեմայով նյութեր շատ  կլինեն, քանի որ դրանք ուղղված են ոչ թե ընդդեմ, այլ հանուն նրա, որ կանխվեն մարդկության հանդեպ հանցագործությունները: Հայրենական պատերազմի 70-ամյակի մասին միջոցառումներն ու նյութերի հրապարակումը նույնպես գործակալության օրակարգային հարցերից են»,- ասաց Արամ Անանյանը` հավելելով, որ Հայրենական պատերազմի մասին գործակալությունը կներկայացնի նաեւ պատերազմը տեսած եւ հաղթած մարդկանց տեսակետները:

Համագործակցություն, կայունություն եւ անվտանգություն. սրանք Ղազախստանի ազգային լրատվական գործակալության առաջնահերթություններն են: «Կարեւոր են հումանիտար կապերի ամրապնդումը, սպորտի, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտում արդյունավետ համագործակցությունը»,- ընդգծեց «Կազինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դաուրեն Դիյարովը:

ԱՊՀ գործադիր կոմիտեի ինֆորմացիոն-վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Զավարզինն էլ շեշտեց, որ նախատեսվում են լայնամասշտաբ միջոցառումներ` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունն էլ նախատեսում է ԱՊՀ ազգային գործակալությունների հետ կազմակերպել համատեղ ցուցահանդես եւ ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի մասին լուսանկաներ: Նախատեսվում է նաեւ գրքի հրատարակում:

ԱՊՀ անդամ-պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհուրդնստեղծվել Է 1996թ.` ի կատարումն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների կողմից 1995թ. նոյեմբերի 3-ին ստորագրած «ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին» համաձայնագրի: Խորհուրդը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 1996թ., կոչված է նպաստելու ԱՊՀ անդամ երկրների լրատվամիջոցների ներուժի ակտիվացմանը, տեղեկատվության փոխանակման մակարդակի եւ արդյունավետության բարձրացմանը, ԱՊՀ անդամ երկրների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների տարածմանը, համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի տեղեկատվական աջակցությանը: Խորհրդի կազմում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի պետական լրատվական գործակալությունների ղեկավարները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]