Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը դեսպաններին ներկայացրել է ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների հատուկ գործողությունների մանրամասները

Դավիթ Տոնոյանը դեսպաններին ներկայացրել է  ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների հատուկ 
գործողությունների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին և ռազմական ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման թեման նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ օդուժի ուղղաթիռի խոցման և անձնակազմի ճակատագրի շուրջ զարգացումներն էին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ափսոսանք է հայտնել միջազգային հանրության միջնորդական գործունեության նկատմամբ Ադրբեջանի հարուցած խոչընդոտների կապակցությամբ, որոնք թույլ չտվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն դուրս գալ խոցված ուղղաթիռի  շուրջ ձևավորած փակուղուց: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվությունը և իրականացված հատուկ գործողության հերքումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարման, ինչպես նաև զոհված հակառակորդի նկատմամբ բարոյապղծման ևս մեկ վառ օրինակ: Այս հարցով Ադրբեջանի սանձազերծած ապատեղակատվական արշավը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրների կատարման  անկարողության կոծկում ադրբեջանական զինուժի կողմից:

Տեղեկացնենք նաև, որ նույն բովանդակությամբ տեղեկատվություն Դավիթ Տոնոյանը փոխանցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]