Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սեյրան Օհանյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային 
անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանիեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանիեին ներկայացրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի խոցման դեպքի և դրան հաջորդած գործողությունների մանրամասները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]