Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազը մեղադրվում է ծառայողական անփութության համար

Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազը մեղադրվում է ծառայողական 
անփութության համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, Ա. Ղուկասյանը, մշտապես լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնը, քրեական գործով նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել  քրեական դատավարությանը մասնակցող անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Ա. Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Ա. Ղուկասյանին մեղադրանք առաջադրելու համար:

 Գլխավոր դատախազի հրամանով Ա.Ղուկասյանի լիազորությունները կասեցվել են:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]