Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սահմանամերձ Մովսեսի և Չինարիի գյուղապետերը դրական են գնահատում կառավարության ուշադրությունը

Սահմանամերձ Մովսեսի և Չինարիի գյուղապետերը դրական են գնահատում 
կառավարության ուշադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի գյուղապետերը դրական են գնահատում ՀՀ կառավարության ուշադրությունը հակառակորդի անմիջական սպառնալիքի տակ գտնվող համայնքների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացին նշված համայնքների ղեկավարները:

«Վերջին ամիսների լարվածությունը նորից հավաստեց այն մասին, որ կառավարությունը և հայ ժողովուրդը պետք է կանգնեն սահմանապահ համայնքների բնակիչների կողքին: Ապրելով սահմանին, պատերազմի դաշտում` կարող ենք ասել, որ մենք մենակ չենք: Ամենօրյա կրակի տակ գտնվող Չինարի համայնքում աջակցություն կառավարության կողմից միշտ եղել է և կա»,- նշեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: 

Նրա խոսքով` վերջին ամիսներին միայն Պաշտպանության նախարարը տասն օրը մեկ այցելել է սահմանամերձ համայնքներ: Հուլիսից համայնքի Վերի թաղ կոչվող հատվածը այլևս հասանելի չէ ադրբեջանական դիպուկահարների համար. կառուցվել է 2 մետր բարձրությամբ, 180 մետր երկարությամբ հենապատ` բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Բացի այդ, գյուղի դպրոցի հյուսիսային կողմի պատուհանները պատվել են: 

Օգոստոսյան լարվածության օրերին հանրապետության Նախագահի, վարչապետի և նախարարների այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարաները, տեղի բնակիչները առաջարկներ էին արել հարկային դաշտի թեթևացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ: «Հողի հարկի, կումունալ վճարումների արտոնությունները առաջարկվել են մեր կողմից, որոնց կառավարությունը ընթացք է տվել: Սերմացուներով ապահովում են: Արոտների կառավարման և գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը ցանկանում է գյուղտեխնիկայով ապահովել մեզ, որպեսզի կարողանանք մեր հողերը մշակել»,-ասաց Սաղոյանը:

Շարունակում է չլուծված մնալ ուսման վճարների հարցը, որոնք, չնայած բուհերի կողմից տրամադրված 30 տոկոս զեղչին, շատերն ի վիճակի չեն վճարել: Առաջարկվում է սոցիալապես անապահով ընտանիքներին ընդգրկել այն ծրագրերի մեջ, որոնցով տրամադրվում են անվճար վիրահատությունների ծառայություններ:

Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն իր հերթին նշեց, որ մինչև իր պաշտոնավարումը համայնքի հիմնական խնդիրներն են եղել ամենօրյա ջրամատակարարումը, ԱԻՆ-ից հաստիքներ ստանալը`  չորս տարի առաջ նվեր ստացված հրշեջ մեքենան շահագործելու համար, ինչպես նաև` համայնքային բուժամբուլատորիայում ընտանեկան մշտական բժիշկ ունենալը և շտաօգնության մեքենա ձեռք բերելը: Նշված խնդիրների մեծ մասին որոշ չափով լուծումներ տրվել են, այսօր գյուղի առաջ կանգնած է ոռոգման ջրի ապահովման և Նորաշեն-Մովսես միջհամայնքային ճանապարհի  ասֆալտապատումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]