Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դուբայի ոսկերիչները պատրաստում են ռեկորդային ոսկե շղթա

Դուբայի ոսկերիչները պատրաստում են ռեկորդային ոսկե շղթա

ԵՐԵՎԱՆ, 25  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի ոսկերիչներն աշխատանքներ են տանում ռեկորդային ոսկե շղթա պատրաստելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով emirates247.com կայքը, շղթայի երկարությունը հնարավոր է հասնի 5 կիլոմետրի: Dubai Celebration Chain անունը կրող զարդը պատրաստում են 22-կարատանոց ոսկուց: Աշխատանքներին մասնակցում են Dubai Gold և  Jewellery Group-ի 500 առաջատար ոսկերչական ռիթեյլերներ:

Դուբայը փորձում գերազանցել իր 1999 թվականի ռեկորդը, երբ ոսկերիչները պատրաստել էին 4,1 կմ երկարություն ունեցող ոսկե շղթա:

Դեռ հստակ չէ, թե որքան կլինի զարդի երկարությունը, լուրեր են շրջանառվում 5-8 կմ-ի, իսկ քաշը 160 կգ-ի մասին:

Ակնկալվում է, որ, շղթան կներկայացվի 2015թ.-հունվարի 2-ին գնումների փառատոնի 20- ամյակին:

Գնումների փառատոնը Դուբայում կանցկացվի հունվարի 1-ից փետրվարի 1-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]