Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարաք Օբաման սեր Է խոստովանել Մերիլ Սթրիփին

Բարաք Օբաման սեր Է խոստովանել Մերիլ Սթրիփին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ազատության նախագահական մեդալները շնորհելու ընթացքում սեր Է խոստովանել հոլիվուդյան դերասանուհի,  «Օսկարի» եռակի մրցանակակիր Մերիլ Սթրիփին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Washington Post-ին:

«Ես հրապարակավ հայտարարում եմ, որ սիրում եմ Մերիլ Սթրիփին: Այդ մասին գիտեն ե՛ւ նրա ամուսինը, ե՛ւ Միշելը»,-ասել Է պետության ղեկավարը: Նա նշել Է, որ դերասանուհու տաղանդն այնքան հզոր Է, որ «իր հավասարը չունի»: Հանձնելով պարգեւը՝ Օբաման գրկել Է Սթրիփին եւ համբուրել նրա այտը, ինչպես եւ մնացած բոլոր դափնեկիրներին:  

Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ պարգեւ է հանձնվել «Գրեմմի»-ի 25 մրցանակների դափնեկիր Սթիվի Ուանդերին, որին Օբաման անվանել Է երաժշտության հսկա, նշում է The Telegraph-ը:

Ազատության նախագահական մեդալներ են հանձնվել նաեւ եւս 17 հոգու, որոնց թվում են՝ հեռուստահաղորդավար Թոմ Բրոքաուն, չիլիացի գրող Իսաբել Ալյենդեն, դերասանուհի Մառլո Թոմասը, նշանավոր ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 83-ամյա պրոֆեսոր Միլդրեդ Դրոսելհաուզը, տնտեսագետ եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Սոլոուն եւ կոմպոզիտոր Սթիվեն Սոնդհայմը: Բալետի արտիստ Ալվին Էյլին, որը մահացել Է 1989 թվականին, պարգեւատրվել Է հետմահու:

Օբաման նշել Է, որ պարգեւը հանձնվում Է նրանց, ովքեր ԱՄՆ-ը դարձնում են «ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի մարդասեր եւ ավելի գեղեցիկ», գրում Է The Daily Mail-ը: «Լավացնելով աշխարհը, նրանք ավելի լավն են դարձնում մեզնից յուրաքանչյուրին»,-ընդգծել Է պետության ղեկավարը:

Ազատության նախագահական մեդալը Կոնգրեսի մեդալի հետ միասին ԱՄՆ-ի բարձրագույն պարգեւն Է, որը հանձնվում Է քաղաքացիական անձանց: Այն ամեն տարի շնորհվում Է այն մարդկանց, «ովքեր նշանակալի ավանդ են ներդրել ԱՄՆ-ի անվտանգության եւ ազգային շահերի պաշտպանության, ամբողջ աշխարհում խաղաղության պաշտպանության գործում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ աշխարհի հասարակական եւ մշակութային կյանքում»:

Մեդալը հիմնվել Է 1945 թվականին Միացյալ Նահանգների 33-րդ նախագահ Հարրի Տրումենի կողմից: Տարբեր ժամանակներում պարգեւների են արժանացել հասարակական գործիչ եւ ֆիլանտրոպ մայր Թերեզան, արվամոլների իրավունքների համար պայքարի մարտիկ Հարվի Միլկը (հետմահու), ինչպես նաեւ քաղաքական գործիչ եւ ավելի ուշ Սպիտակ տան 40-րդ ղեկավար Ռոնալդ Ռեյգանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]