Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Սարգսյանը գլուխ է խոնարհում հատուկ գործողությունն իրականացրած զինծառայողների առջև

Արամ Սարգսյանը գլուխ է խոնարհում հատուկ գործողությունն իրականացրած 
զինծառայողների առջև

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի իրականացրած հատուկ գործողությունը խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների հիշատակը վառ պահելու լավագույն ձևերից մեկն էր: Հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստյան արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Փառք ու պատիվ այն զինծառայողներին, ովքեր իրականացրել են այդ գործողությունը: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առաջ, ովքեր իրենց կյանքի գնով բարձր պահեցին բոլորիս ինքնասիրությունն ու պատիվը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Արամ Սարգսյանը խոսեց նաև ԼՂ հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի բարձր դերի մասին՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի բացակայությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին: «Ադրբեջանի պահվածքը միանգամայն հասկանալի է. նրանք փորձում են ինչ-որ կերպ Թուրքիային տեղավորել այդ գործընթացում: Եվ ցավով եմ նշում, որ ես վերջին շրջանում մամուլում Մինսկի խմբի գործունեության դեմ հրապարակումներ եմ տեսնում»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ այն ջանքերը, որ սկսած 1994թ. գործադրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, շատ կարևոր նշանակություն ունեն: «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք երկրներին էլ, որոնք իրավիճակի ցանկացած թեժացման դեպքում արձագանքել են և կարողացել են հանդարտեցնել իրավիճակը»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը չհարգեց Մինսկի խմբին՝ թույլ չտալով Անջեյ Կասպրշիկին այցելել խոցված ուղղաթիռի անկման վայր, Արամ Սարգսյանն ընդգծեց, որ Ադրբեջանը վաղուց է հրաժարվել Մինսկի խմբից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]