Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի բասկետբոլի հավաքականը կմասնակցի Հայաստանի պատանիների առաջնությանը

Գեղարքունիքի մարզի բասկետբոլի հավաքականը կմասնակցի Հայաստանի 
պատանիների առաջնությանը

ԳԱՎԱՌ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի բասկետբոլի թիմը լինելու է այն հիմնական կորիզը, որի շուրջ ձեւավորվելու է Գեղարքունիքի հավաքականը: Այն եկող տարվանից մասնակցելու է ՀՀ  2003-2004 թվականներին ծնված պատանիների հանրապետական առաջնությանը:

Ինչպես «Արմենպրես» հետ զրույցում հայտնեց Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի նախագահ, թիմի մարզիչ Արթուր Զախարյանը,  մարզական փորձի կուտակման նպատակով Գավառի նորաստեղծ թիմն այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Երեւանի Ավան համայնքի թիվ 171 դպրոցի բասկետբոլի թիմի հետ: Համառ պայքարի արդյունքում Գավառի պատանի մարզիկները հաղթանակ տարան 58-36 հաշվով: Նույն թիմի հետ առաջին խաղն անցկացվել էր Գավառ քաղաքում, որտեղ կրկին Գավառի դպրոցականներն էին  հաղթանակ գրանցել:

Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի Գավառի թիմն ստեղծվել է 6 ամիս առաջ եւ անցկացրել է երեք ընկերական հանդիպում, որից երկուսում հաղթանակ է տարել: Թիմում ընդգրկված է 2001-2002 եւ 2003-2004 թվականների ծնված երկու տարիքային խմբերի 31 աշակերտ: Մինչեւ տարվա վերջ նախատեսվում է անցկացնել եւս երեք ընկերական հանդիպում  Սեւանի, Մարտունու եւ Երեւանի բասկետբոլի թիմերի հետ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]