Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի են Գավառի եւ Սեւանի տարածքների ճանապարհները

Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի են Գավառի եւ Սեւանի տարածքների ճանապարհները

ԳԱՎԱՌ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տարածքում ձյան տեղումներն սկսվել են նոյեմբերի 24-ի առավոտվա ժամը 7-ից և առատորեն շարունակվում են հիմնականում Սեւանի եւ Գավառի տարածքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, վերոնշյալ տարածքներում արդեն ձյան շերտը կազմում է մոտ 10 սանտիմետր, իսկ ահա մարզի մյուս տարածքներում առկա է աննշան ձնածակույթ: Գավառի եւ Սեւանի տարածքների ավտոճանապարհները ենթարկվում են մաքրման եւ մշակման, սակայն ջերմաստիճանի գիշերային անկման պայմաններում հնարավոր է մերկասառույցի ձեւավորում: Վարդենյաց լեռնանցքում թեեւ առավոտյան առկա է եղել մերկասառույցի շերտ, սակայն այն եղել է անցանելի:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]