Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես իրավապաշտպաններին ճնշող երկիր. Մուժնիեկս

Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես իրավապաշտպաններին ճնշող երկիր. 
Մուժնիեկս

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նիլս Մուժնիեկսը մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատարի պաշտոնն զբաղեցնելու երկու տարիներին իր ամենաբարդ առաքելությունն է համարում  2014 թվականին Ադրբեջան կատարած այցը: Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես իրվապաշտպանների վրա չտեսնված ճնշում թույլ տված երկիր: Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մուժնիեկսը գրել է Facebook-ի իր էջում:

Նա նշում է, որ իր ծանոթ բազմաթիվ իրավապաշտպաններ այսօր գտնվում են Ադրբեջանի բանտերում: «Սրտիս ցավով այցելեցի Լեյլա Յունուսին` Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպանին, Եվրախորհրդարանի Սախարովի անվան երեք պարգեւակիրներից մեկին: Մեր կեսժամյա զրույցի ընթացքում նա արտասվում էր` տառապելով շաքարախտից, հեպատիտ C-ից եւ երիկամների խնդրից», -գրում է Մուժնիեկսը: Նա նշում է, որ Ադրբեջանից իր մեկնելու օրը Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարացվել էր եւս 4 ամսով:

«Ես մեկ ծանր հանդիպում ունեցա փաստաբան Ինթիգամ Ալիեւի` Եվրոպայի Խորհրդի իրավական լուսավորման ծրագրի համակարգողի հետ: Նրա կալանքի ժամկետը եւս երեք ամսով հետաձգվել էր իմ մեկնելու օրը: Դատարանի որոշման հրապարակման օրը Ինթիգամը կորցրել էր գիտակցությունը», -գրում է եվրահանձնակատարը:

Հետո նա նկարագրում է Անար Մամեդլիի եւ Ռասուլ Ջաֆարովի հետ իր հանդիպումները:

«Այն ժամանակ, երբ իմ գործընկերների մեծ մասը գտնվում են բանտերում, մյուսները ստիպված են եղել դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը, լքել երկիրը կամ թաքնվել, ինչպես Էմին Հուսեյնովը:

Ես այցելել եմ նրան: Չնայած երիտասարդ տարիքին (35 տարեկան), նա բարձր ճնշում ունի եւ տառապում է ողնաշարի վնասվածքից, որը ստացել էր հանրահավաքի ժամանակ, ոստիկանի հարվածից: Նրան հետազոտած բժիշկներն ասում են, որ ադրբեջանական բանտում նա չէր կարող դիմանալ: Ծանր էր բանտում տեսնել Եվրոպայի Խորհրդի գլխավոր գործընկերներին: Դա խանգարում է Ադրբեջանի հետ Եվոպայի Խորհրդի նորմալ համագործակցությանը: Այդ ռեպերսիաներին պետք է անհապաղ վերջ դրվի Ադրբեջանում», -ֆեյսբուքյան գրառումն ամփոփում է Մուժնիեկսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]