Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յուրի Վարդանյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտի համագործակցության հեռանկարները

Յուրի Վարդանյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտի 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձեն նոյեմբերի 19-ին ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, անդրադարձ է կատարվել իրավապահ ոլորտում երկու երկրների միջև ակտիվ համագործակցության կարևորությանը: Ընդգծվել է միջազգային մարտահրավերների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:

Դեսպան Վարդանյանը և նախարար Ճիկաիձեն քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հեռանկարներն ու առկա ներուժի առավել ակտիվ օգտագործման հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]