Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան հոբելյանին առաջին անգամ կհնչի «Պոետի կյանքը» ստեղծագործությունը

Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան հոբելյանին առաջին անգամ կհնչի «Պոետի կյանքը» 
ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին  նվիրված հոբելյանական երեկո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոբելյանական երեկոյին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր» երգչախումբը՝ Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ:

Ծրագրում կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի «Պոետի կյանքը» օրատորիան՝ նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին /համաշխարհային պրեմիերա/, խմբերգերի շարք և մեներգերի ընտրանի: Որպես մենակատարներ հանդես կգան Մոնիկա Մանուչարովան, Մերի Մնջոյանը, Աննա Ավդալյանը, Ծովինար Գևորգյանը, Մելինե Գալոյանը:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939թ. Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969թ-ից դասավանդում է կոնսերվատորիայում ։ 1984թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1986թ.` ժողովրդական արտիստի կոչմանը։ 1991-2013թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ, երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: 2012թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]