1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դոլարի փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում. Կենտրոնական բանկի հայտարարությունը

Դոլարի փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում. Կենտրոնական բանկի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով: Այն նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ:

«Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»,- գրված է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 24-ին ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել է միջինում 435  դրամի: Նախորդ օրվա նկատմամբ դոլարը թանկացել է 16.6 դրամով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]