Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ծննդյան հոբելյանը կնշանավորվի համերգով

Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ծննդյան հոբելյանը կնշանավորվի 
համերգով

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը:

Ծրագրում ներառված են Սայաթ-Նովայի, Շերամի, Հավասիի, Հովնաթանի, Աշոտի, Շահենի, Ջիվանի, Միջազի, ինչպես նաև, Վ. Կոտոյանի, Վ. Բալյանի, Գ. Գաբրիելյանի ստեղծագործությունները:  

Երգիչ Թովմաս Պողոսյանը ծնվել է 1954թ. Լոռվա մարզի Սարչապետ գյուղում: Երգել սկսել է մանկուց: 1971-72թթ երգել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր է: 1992թ-ից «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն է: 2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2011թ.` ժողովրդական արտիստի կոչման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am