Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը փորձում է գրավել Հալեպի 2 գյուղեր

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը փորձում է գրավել Հալեպի 2 գյուղեր

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը Սիրիայում կառավարական ուժերի հետ թեժ բախումներից հետո հսկողություն է հաստատել շիական Զահրա գյուղի մերձակա տարածքի վրա, որը գտնվում է Հալեպի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը՝ ավելացնելով, որ ահաբեկչական խմբավորումը փորձում հսկողություն հաստատել Զահայի վրա: Գյուղերը զինյալների համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ հսկողություն հաստատելու դեպքում Թուրքիայի նրանց խմբակիցները հեշտությամբ կարող են տարածվել Հալեպում:

Թեժ բախումներ են ընթացել Հալեպի Զահրա և Նաբլ գյուղերի շրջակայքում: Բախումները սկսվել են նոյեմբերի 23-ի գիշերը: Ըստ տեղեկությունների՝ երկու կողմերը վնասներ են կրել, սպանվածների մեջ 8 ահաբեկիչներ կան: Սիրիական ուժերին օգնում են ռազմաօդային ուժերը:

Սա առաջին դեպքը չէ, երբ զինյալները հարձակում են գործում Նաբլ և Զահրա գյուղերի վրա, սակայն առաջին անգամն է, երբ նրանք հաջողություն են գրանցում:

Ավելի վաղ՝ մարտին, ՄԱԿ-ը հայտարարել էր, որ զինյալները շրջափակման մեջ են պահում 2 գյուղերը, որոնց բնակչությունը մոտ 45 հազար է: Գյուղերը հոսանքազրկվել էին և ջրամատակարարումը դադարեցվել էր:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]