1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումն Ուկրաինան կընդունի հանրաքվեում. Պորոշենկո

ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումն Ուկրաինան կընդունի հանրաքվեում. Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումն Ուկրաինան կընդունի հանրաքվեում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լրագրողներին հայտարարել է Լիտվայի ղեկավար Դալյա Գրիբաուսկայտեի հետ Կիեւում վարած բանակցություններից հետո:

«ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կընդունվի համաուկրաինական հանրաքվեում»,-ասել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամագրվելու համար պահանջները 95 տոկոսով համընկնում են այն պահանջներին, որոնք բովանդակում Է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:

Իր հերթին Գրիբաուսկայտեն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինայն պետք Է դառնա «լիովին ժողովրդավարական երկիր»: Բալթյան հանրապետության նախագահը, որն այցով գտնվում Է Կիեւում, Ուկրաինայի ղեկավարին նաեւ առաջարկել Է Լիտվայի եւ Ուկրաինայի համատեղ զորավարժություններ անցկացնել ռազմական բնագավառում համագործակցության ուժեղացման շրջանակներում:

«Մենք պայմանավորվեցինք ուկրաինական զինված ուժերի համար կոնկրետ սպառազինության կոնկրետ բաղադրիչներ մատակարարելու շուրջ»,-հայտարարել Է Պորոշենկոն՝ չկոնկրետացնելով, թե հատկապես ինչ սպառազինություն Է ստանալու Կիեւը:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի խորհրդարանական վեհաժողովի՝ Հաագայում ընթացող նիստում հայտարարել Է, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի դուռը նախկինի պես բաց Է: 

«Դուռը մինչ այժմ բաց Է: Ես հիշում եմ, որ Բուխարեստի գագաթնաժողովում մենք որոշեցենք, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ: Այդ որոշումն այժմ Էլ ուժի մեջ Է, եթե Ուկրաինան կատարի անդամակցության համար անհրաժեշտ չափանիշները»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ «քաղաքականությունը նույնն Է. դուռը բաց Է, դուռը բաց Է այն երկրների համար, որոնք կատարում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար պահանջվող չափանիշները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]