Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանը կփորձի Սաուդյան Արաբիային համոզել՝ նվազեցնել նավթի արդյունահանումը

Իրանը կփորձի Սաուդյան Արաբիային համոզել՝ նվազեցնել նավթի արդյունահանումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհը նոյեմբերի 27-ին Վիեննայում հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակից Ալի ալ Նայիմիի հետ, որպեսզի նավթահսկային համոզի նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը: 

Նախարարի խոսքով՝ Իրանը կոչ է անում ՕՊԷՔ-ի բոլոր անդամներին՝ մոտեցնել իրենց դիրքորոշումները եւ ընդգծում Է, որ կարտելի անդամների միջեւ առկա տարաձայնությունները բացասական հետեւանքներ կունենան «սեւ ոսկու» համաշխարհային գների վրա: 

Բիջան Նամդար Զանգանեհը եւ Ալի ալ Նայիմին փակ դռների հետեւում հանդիպում կունենան ՕՊԷՔ-ի անդամ երկրների՝ Վիեննայում կայանալիք ամենամյա հերթական հանդիպման շրջանակներում: Ինչպես նշում Է գործակալությունը, երկու նախարարների հանդիպմանը կարող Է առաջարկվել ՕՊԷՔ-ի երկրների արդյունահանման ծավալներն օրական կրճատել 1 միլիոն բարելով:

Ավելի վաղ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ռաֆայել Ռամիրեսը հայտարարել Էր, որ իր երկիրը պատրաստ Է կրճատել նավթի արտադրությունը, եթե ՕՊԷՔ-ը համապատասխան որոշում ընդունի: Լիբիայի եւ Էկվադորի ներկայացուցիչները համաձայնել են այդ նախաձեռնությանը:

Նավթի արժեքը նվազում Է արդեն մի քանի ամիս անընդմեջ. այս տարվա հունիսից նավթի գներն ընկել են մոտավորապես 30 տոկոսով՝ հասնելով բազմամյա նվազագույնին: ՕՊԷՔ-ի նավթի «զամբյուղի» միջին գինը սեպտեմբերին ցած Է ընկել բարելի դիմաց 100 դոլարից եւ հասել 95,98 դոլար միջին ցուցանիշին: Հոկտեմբերին միջին գինը կազմել Է 85,06 դոլար: Ընթացիկ միջին գինը նոյեմբերին բարելի դիմաց կազմում Է 76,53 դոլար: 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օրերս հայտարարել Է, որ նախապատրաստվում Է նավթ արտադրող երկրների հանդիպում, որտեղ քննարկվելու են սեւ ոսկու գների պահպանման միջոցառումները: «Ես այն համոզմունքն ունեմ, որ մենք կկարողանանք վերականգնել նավթի գները»,- ասել Է Վենեսուելայի առաջնորդը:

Ավելի վաղ Էներգետիկայի միջազգային գործակալությունը նավթի  գնի անխուսափելի անկում Է կանխատեսել: Գործակալությունը նախկին մակարդակի վրա Է պահպանել 2014 եւ 2015 թվականներին աշխարհում նավթի պահանջարկի իր կանխատեսումը: Միեւնույն ժամանակ ԷՄԳ-ի փորձագետները նշում են, որ նավթի արդյունահանման աճն աշխարհում կշարունակվի, ինչն անխուսափելիորեն կազդի «սեւ ոսկու» համաշխարհային գների մակարդակի նվազեցման վրա:  

Զեկույցի տվյալների համաձայն՝ աշխարհում նավթի սպառումն ընթացիկ տարում պետք Է ավելանա օրական 680 հազար բարելով՝ օրական մինչեւ 92,4 մլն բարել, ինչն ամենացածր մակարդակն Է վերջին հինգ տարվա ընթացքում:

2015 թվականին նավթի պահանջարկը կավելանա օրական 1,1 մլն բարելով՝ մինչեւ 93,6 մլն բարել, ինչը պայմանավորված կլինի մակրոտնտեսական իրադրության որոշ բարելավմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]