Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժամանակն Է, որ Արեւմուտքը եւ Ուկրաինան հաշտության հասնեն Ռուսաստանի հետ. Financial Times

Ժամանակն Է, որ Արեւմուտքը եւ Ուկրաինան հաշտության հասնեն Ռուսաստանի հետ. 
Financial Times

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն է, որ Արեւմուտքը եւ Ուկրաինան հաշտության համաձայնությունների հասնեն Ռուսաստանի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նոյեմբերի 24-ին The Financial Times թերթում հրապարակված հոդվածում:

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական համապարփակ համաձայնության համար հիմք կարող են դառնալ հրադադարի շուրջը Մինսկի համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջնորդությամբ»,- նշել է թերթը:   

Այն կոշտ հայտարարությունները, որոնք հնչեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վերջերս «քսանյակի»՝ Բրիսբենում կայացած գագաթնաժողովում, անշուշտ, կարող են, հրատարակության արտահայտությամբ, «գոհացնել արեւմտյան ղեկավարների ինքնասիրությունը, սակայն դրանք քիչ բան են տալիս Ուկրաինայում խաղաղության հասնելու առումով»: Ժեստերի քաղաքականությունը չի փոխարինի հետեւողական ռազմավարությանը, որն անհրաժեշտ Է աճող սպառնալիքները լուծելու համար, շարունակում Է հրատարակությունը:

Թեեւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն, ինչպես կարծում են արւմտյան ղեկավարները, անհրաժեշտ քայլ Էր, սակայն դրանք «զսպման թույլ միջոց եղան», արձանագրում Է թերթը:      

Արեւմտյան տերությունները «պետք Է արձագանքեն եվրոպական անվտանգության ճարտարապետությունը քննարկելու Պուտինի կոչին», ինչպես նաեւ «ընդունեն այն, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի Ուկրաինա»: Արեւմուտքի՝ Ռուսաստանին ուղղված   քաղաքական պահանջները պետք Է հաշվի առնեն Ռուսաստանի շահերը, վնաս չհասցնեն ՌԴ-ի հեղինակությանը, եզրափակում Է  Financial Times-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]