Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքագետը խոսել է հրադադարը խախտող Ադրբեջանի նպատակների մասին

Քաղաքագետը խոսել է հրադադարը խախտող Ադրբեջանի նպատակների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր բախումները, կորուստներն ու լարված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կշարունակվեն, սակայն այդ լարվածությունը պատերազմի չի վերածվի: «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը վստահ է, որ Ադրբեջանը սահմանին լարված իրավիճակ ստեղծելով` Հայաստանը ջախջախելու նպատակ չունի: «Հայաստանը ջախջախել նա չի կարող, հենց այդ պատճառով էլ Բաքուն մեր երկիրը կաթիլ առ կաթիլ արնաքամ անելու երկարատեւ քաղաքականություն է վարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Արա Պապյանը` հավելելով, որ սահմանին լարված իրավիճակ ստեղծելով` Ադրբեջանը միանգամից երկու խնդիր է լուծում, նախ ապակայանունացնում է իրավիճակը սահմանին եւ սպանում հայ զինվորին, բացի այդ, պատասխան կրակոցով զոհվում են իր երկրի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանական բանակում մեծամասնությունը լեզգիներ, թալիշներ, ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ծառայում: Առաջին գծում բացառապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են եւ, սահմանին կրակ բացելով, Ադրբեջանը ստանում է Հայաստանից պատասխան, որի հետեւանքով իր բանակի շարքերից մաքրվում են էթնիկ փոքրամասնությունները: Ստացվում է, որ հրադադրի ռեժիմը խախտելով` Ադրբեջանը երկու խնդիր է լուծում, նախ սպանում է հայ զինվորին, իսկ հայ զինվորի արձակած կրակով մաքրում երկիրը թալիշներից եւ լեզգիներից»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ ազգային փոքրամասնությունների հարցն ու Ադրբեջանի նկատառումները հայկական կողմը պետք է բարձրացնի եւ ներկայացնի միջազգային հանրությանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ եւ նրանց ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]