Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանն 
այլընտրանք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնության դեպքերի կիրառման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին Ստոլտենբերը խոսել է Հաագայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ:

«Ես անհանգստացած եմ վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի և բռնության դեպքերի առնչությամբ: Ես չեմ տեսնում ՆԱՏՕ-ի որևէ ուղղակի դերակատարությունն այս հարցում, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Մինսկի խմբի գործընթացին` Լեռնային Ղարաբաղում բանակցային ճանապարհով տևական խաղաղ կարգավորման պայմաններ ստեղծելու հարցում»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]