1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԱՕԿ-ի պաշտոնական հայտարարությունը` Բաքվի Եվրոպական խաղերում հայ մարզիկների մասնակցության մասին

ՀԱՕԿ-ի պաշտոնական հայտարարությունը` Բաքվի Եվրոպական խաղերում հայ 
մարզիկների մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հայտարարություն է տարածել Բաքվում` 2015 թվականին կայանալիք Եվրոպականա խաղերին Հայաստանի մասնակցության մասին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, պաշտոնական հաղորդագրությունը հետեւեց նոյեմբերի 21-22-ը Բաքվում անցկացված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:

ՀԱՕԿ հայտարարության մեջ մեջ մասնավորապես ասվում է. «Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել Բաքվում կայացած գլխավոր համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարեւոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաեւ մի նոր մակարդակի վրա էբարձրացրել օլիմպիական շարժման գաղափարը: Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարարող եւ սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ եւս  շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը: Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաեւ որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երեւանում: Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ եւս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը եւ կարեւորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: Դեռ այս տարվա հոկտեմբերին Երեւանում ՄՕԿ նախագահ Թոմաս Բախ եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեի հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ այս հարցում վերջնական որոշում կկայացվի բացառապես մարզաշխարհի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումներից հետո, ինչը բարձր է գնահատվել նրանց կողմից: Այնպես որ, ՀԱՕԿ-ը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաշվի առնելով մարզաշխարհի ներկայացուցիչների  կարծիքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]