1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը կստանա ԵՏՄ միասնական մաքսատուրքերի 1.13 տոկոսը, սակայն կվճարի անդամավճար

 Հայաստանը կստանա ԵՏՄ միասնական մաքսատուրքերի 1.13 տոկոսը, սակայն կվճարի 
անդամավճար

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի 1.13 տոկոսը բաժին կհասնի Հայաստանին: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: «Սկսած այն պահից, երբ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծված ապրանքների մաքսատուրքերի 1.13 տոկոսը կհաշվարկվի և կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Այս դրույթը ամրագրված և հաստատված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրով»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց Կարայանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարարն անդրադարձավ նաև այն ֆինանսական պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնում է՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: «Միակ պարտավորությունը, որ ստանձնում է Հայաստանը դա այն է, որ, սկսած 2016թ. հունվարից, Հայաստանը նույնպես պետք է Եվրասիական տնտեսական միության անդամակցության անդամավճար վճարի: Այդ անդամավճարը կազմելու է միասնական մաքսատուրքերից ստացված հոսքերի 1.13 տոկոսը»,- նշեց Կարայանը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: Նոյեմբերի 17-ին ՀՀ Սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]